Կառուցում ենք ժամանակակից ճարտարապետությամբ շենքեր՝ աշխատանքները կատարելով նախապես կազմված պլանով, որպեսզի ավարտին ստանաք հենց այն, ինչ նախագծել էինք։
Վերանորոգման բոլոր հոգսերը ստանձնում ենք մենք։ Գլխավորը ճիշտ պլանավորումն ու մտածված մոտեցումն է։ Նույնիսկ սահմանափակ բյուջեի դեպքում հնարավոր է վերափոխել բնակարանը և ստեղծել ինտերիեր, որը կլինի գեղեցիկ և ժամանակակից։
Շինտեկն ունի 50-ից ավելի իրականացված բնակարանների և կոմերցիոն տարածքների վերանորոգման նախագծեր։ Մեր իրականացված նախագծերը հիմնականում բնակելի նշանակության են՝ ներառելով բնակարանների և առանձնատների վերանորոգման աշխատանքներ։ Վերանորոգման նախագծերի մեծ մասն իրականացվել է Երևանում, իսկ կառուցապատման ուղղությունը ներկայացված է Դիլիջանում իրականացվող Paysage Townhouses նախագծով։
Նյութերն ընտրում ենք նախագծի պահանջներին համապատասխան և համաձայնեցնում ձեզ հետ մինչև գնումը։
Դիլիջանի նախագծում հաշվի ենք առնում տեղանքի առանձնահատկություններն ու շրջակա բնությունը։
Շինարարական, ինժեներական և հարդարման աշխատանքները կազմակերպում ենք մենք, ուստի տարբեր կատարողներին համակարգելու հոգսը ձեզ վրա չի ընկնում։
Ձեր հարցերին պատասխանում են մեր ինժեներներն ու ղեկավարները՝ աշխատանքների ցանկացած փուլում։
Հիմնական և թաքնված աշխատանքները ստուգում ենք դեռ շինարարության ընթացքում։ Ցանկության դեպքում կարող եք ներգրավել նաև Ձեր սեփական տեխնիկական մասնագետին։
Աշխատանքները կատարում ենք գործող շինարարական և անվտանգության նորմերի պահանջներով։