Շինտեկը 2024 թվականին հիմնադրված շինարարական ընկերություն է։ Մասնագիտացած ենք բնակելի և կոմերցիոն նախագծերի կառուցապատման ու վերանորոգման ոլորտում։ Մեր աշխատանքի շրջանակում են բնակարանները, առանձնատները, թաունհաուսները, գրասենյակները և այլ տարածքներ։ Իրականացրել ենք 50-ից ավելի բնակարանների և կոմերցիոն տարածքների վերանորոգման նախագծեր, որոնց մեծ մասը կատարվել է Երևանում։ Կառուցապատման ուղղությամբ մեր առաջին խոշոր նախագիծը Դիլիջանում իրականացվող Paysage Townhouses-ն է։ Աշխատում ենք ամբողջական ցիկլով՝ նախագծի գաղափարից մինչև վերջնական հանձնում։ Այդ ողջ ընթացքում հաճախորդը գործ ունի մեկ պատասխանատու թիմի հետ։
Յուրաքանչյուր նախագիծ մեզ համար առանձնահատուկ է, ուստի մեր լուծումները մշակում ենք՝ հաշվի առնելով հաճախորդի պահանջներն ու սպասելիքները։
Յուրաքանչյուր նախագծի համար նախապես մշակում ենք փուլային ժամանակացույց, ըստ որի համակարգում ենք մատակարարումներն ու ողջ թիմի աշխատանքը։
Մեծ պատասխանատվությամբ իրականացնել շինարարական և վերանորոգման նախագծեր հաճախորդների համար։
Դառնալ կառուցապատման և շինարարության ոլորտում վստահելի գործընկեր։
Նախագծի յուրաքանչյուր փուլում առաջնորդվում ենք հստակ սկզբունքներով։
Շինարարության վերահսկողությունն իրականացվում է նախագծի բոլոր փուլերում՝ նախապատրաստական աշխատանքներից մինչև վերջնական հանձնում։